Տպել
01.11.2021
Հայ խորհրդարանականները Ժնեւում մասնակցել են աշխատաժողովի
1 / 1

Հոկտեմբերի 25-26-ին Ժնեւում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ պետությունների խորհրդարանականների դերի բարձրացմանը նվիրված աշխատաժողով: Կազմակերպիչներն են Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հանձնաժողովը, Միջխորհրդարանական միությունը, ՖՄԿ-ն եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը:

Տասնվեց երկրների երեսուներկու խորհրդարանականների հետ աշխատաժողովին մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը:

Աշխատաժողովի ընթացքում կարեւորվել է Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի մշակման փուլերում շահագրգիռ կողմերի մասնակցությունը: Գործուն եւ բովանդակային ներդրում ունենալու տեսանկյունից ընդգծվել է ազգային զեկույցի մշակման համապատասխան փուլերում խորհրդարանականների աշխատանքի անհրաժեշտությունը: