Տպել
02.11.2021
Վահան Քերոբյանը ներկայացրել է 2022թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման ամփոփ հաշվետվությունը
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ 2022թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման ամփոփ հաշվետվությունը:

Ստանդարտների մշակման եւ հավատարմագրման համակարգի զարգացման ծրագրի համար նախատեսվել է հատկացնել 1 մլրդ 30 մլն դրամ, Ներդրումների ու արտահանման խթանման ծրագրի համար՝ 660 մլն դրամ, Փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագրին՝ 160 մլն դրամ, իսկ Զբոսաշրջության զարգացման ծրագրին՝ 5 մլրդ 79 մլն դրամ: 2,5 մլրդ դրամ են կազմել նախարարության պահպանման ծախսերը: