Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին 2022 թ. բյուջետային հայտով նախատեսված է հատկացնել 544 մլն 269 հազար դրամ: Այս մասին ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
Հանձնաժողովը տարեկան պարենային եւ ոչ պարենային ապրանքների 5 շուկաներ է ուսումնասիրում, որոնց նպատակը տվյալ շուկաներում մրցակցային իրավիճակի կարգավորումն է: Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ հանձնաժողովն արդյունավետ իրականացնում է ինստիտուցիոնալ բարեփոխումներ:
Անդրադառնալով բենզինի շուկայում տիրող իրավիճակին՝ հանձնաժողովի նախագահը խնդիրը հիմնականում պայմանավորել է բենզինի՝ մեկ աղբյուրից ձեռքբերմամբ: Գեղամ Գեւորգյանն այս հարցում ձեռնպահ է մնացել վերջնական դիրքորոշում հայտնելուց, քանի որ այս պահին ուսումնասիրություն է կատարվում: Տեղեկացվել է, որ ԵԱՏՄ-ում քննարկվում է նավթամթերքի եւ գազի մեկ միասնական շուկայի ստեղծման քաղաքականությունը: Հանձնաժողովը բարձրացրել է լոգիստիկ, միասնական գնի սահմանմանը վերաբերող խնդիրներ:
«Նոր բրենդի ներմուծման մասով ունենք վերապահում: Մանրածախ մարժաների քանակի նվազեցումը խնդիրները չի լուծելու, գործուն այլ քայլեր են իրականացվում»,-ասել է հանձնաժողովի նախագահը:
Վիճակագրական տվյալներ ներկայացնելով՝ ՄՊՀ նախագահը նշել է, որ 2017-2018 թթ. հակամրցակցային համաձայնություններ չեն եղել կամ չեն բացահայտվել, 2019-ին եղել է 2 դեպք, 2020-ին՝ 4 դեպք, 2021-ին՝ 1 դեպք: Գերիշխող դիրքի չարաշահման դեպքերը 2017 թվականին 5-ն են եղել, 2018-ին՝ 3-ը, 2019-ին եւ 2020-ին՝ 20-ը, 2021-ին արդեն 10 դեպք ամփոփված է: 2017 թվականին անբարեխիղճ մրցակցության 55 դեպք է գրանցվել, 2018-ին՝ 35, 2019-ին՝ 57, 2020-ին՝ 70, 2021-ին՝ 64: 2017-ին պետական մարմինների դեմ 18 հակամրցակցային գործողություններ են եղել, 2018-ին չեն եղել, 2019-ին եւ 2020-ին համապատասխանաբար 6 դեպք է գրանցվել, 2021-ին՝ 4 դեպք:
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը 2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...