Տպել
02.11.2021
«Շուռնուխ համայնքում կկառուցվի նոր թաղամաս». Արմեն Ղուլարյան
1 / 4

Նոյեմբերի 2-ին կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում Կառավարության ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց ղեկավարած կառույցներին «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված միջոցները եւ իրականացվելիք ծրագրերը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ կառույցի պահպանման ծախսերին կուղղվի 588 մլն դրամ, Շուռնուխ համայնքում նոր թաղամասի կառուցմանը՝ 420 մլն դրամ: Զեկուցողի տեղեկացմամբ՝ նոր թաղամասում կկառուցվի 13 բնակելի տուն, կբարեկարգվեն ճանապարհները:

Կոմիտեի կարողությունների զարգացման եւ տեխնիկական հագեցվածության ապահովման համար կհատկացվի 1 մլն 155 հազար դրամ. գումարով ձեռք կբերվեն նոր համակարգիչներ:

Արմեն Ղուլարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են վթարային շենքերի վերակառուցման անհրաժեշտությանը, ներդրումների ներգրավման տեսանկյունից շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգի պարզեցմանն ու դյուրինացմանը եւ այլն:


11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...