Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով արտաքին գործերի նախարարության ֆինանսական հատկացումներն ու միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումները:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ Արտաքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 18 մլրդ 653 մլն դրամ՝ 2021-ի հաստատված բյուջեի համեմատությամբ ավելի 412 մլն դրամով կամ 2.26 տոկոսով: Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար բյուջեի նախագծով կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ՝ 2021-ի պետբյուջեով հաստատված 2 մլրդ 197 մլն դրամի փոխարեն: Նախարարի խոսքով՝ աճը կազմել է 4.47 տոկոս:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը նշել է, որ նախարարությունը 2022-ին կիրականացնի 5 ծրագիր՝ 8 միջոցառում:
«Արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակում եւ իրականացում» ծրագրով նախատեսվել է 1 մլրդ 953 մլն դրամ:
«Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ» ծրագրի իրականացման համար հատկացվելու է 2 մլրդ 295 մլն դրամ:
«Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայությունների մարմինների գործունեության կազմակերպում եւ իրականացում» ծրագրով նախատեսվել է 13 մլրդ 996 մլն 300 հազար դրամ:
«ՀՀ-ում եւ օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում» ծրագրով նախատեսվել է 183, 6 մլն դրամ:
Նշվել է, որ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության ապահովումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը, գերեվարված անձանց վերադարձը:
Վահե Գեւորգյանի հավաստմամբ՝ 2022-ին գերատեսչությունը շարունակելու է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը: Մեր երկիրը գործակցում է 106 միջազգային կազմակերպությունների հետ: Հայաստանը հինգ բարեխիղճ վճարողների թվում է ՄԱԿ-ի ամենամյա անդամավճարները ժամանակին վճարելու գործում:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործողությունների պլանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում խոսել է իր ղեկավարած կառույցի գործունեությունից եւ առաջիկա ծրագրերից: Նախարարն անդրադարձել է մեր երկրի լոգիստիկ խն...
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ: Արթուր Վանեցյանը խոսել է Ադրբեջա...
Ընդգծվել է Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանն անդրադարձել է Եվրոպական միության հետ համագործակցությանը: Փոխնախարարը կարեւորել է 2021 թվականի ընթացքում Եվրոպական միությա...
Ներկայացվել են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվող ֆինանսական ցուցանիշները
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամուտներն ու ծախսերը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Եվրաս...
2021 թ. ակտիվացել են հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերությունները. Արմեն Ղեւոնդյան
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղեւոնդյանը ներկայացրել է ոլորտին տրամադրվող հատկացումները եւ ակնկալվող արդյունքային ցուցանիշները: Ըստ փոխնախարարի՝ եվրասիական տարածաշրջանում ...
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ նոյեմբերի 4-ին հանդիպել են ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովի նախագահ Թագուհ...
2022-ին շարունակվելու է Եվրոպական միության հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եվրոպական ինտեգրման գծով ֆինանսական հատկացումները: ԵՄ-ի հետ համագործակցության ֆինանսական բաղադրիչնե...
Միջխորհրդարանական միությունում Արթուր Վանեցյանին կփոխարինի Հայկ Մամիջանյանը
Նոյեմբերի 4-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահել է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը: Խորհուրդը փոփոխություն է կատարել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի ԱԺԽՈ-018-Ա որոշման մեջ, ըստ որի` Միջխորհրդարանական միությունում ԱԺ ութերորդ գումարման պատվիրակության կազմում «Պատիվ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին եւ Բորիանա Աբերգին: Ալեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցելու 20-ամյակը: Նա մեծապես կարեւորել է...
ԱԺ բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ: Խմբակցության ղեկա...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին հյուրընկալել են «Հայաստան» խմբակցության անդամները
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ խմբակցության ներկայացուցիչները նոյեմբերի 4-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ: Սեյրան Օհանյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին: Խմբակցությ...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...