Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ նոյեմբերի 4-ին հանդիպել են ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները:
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձել է հետպատերազմյան շրջանում մարդկանց իրավունքներին՝ նշելով, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց տներից: Առավել հստակ՝ 38 154 քաղաքացի տուն չունի ընդհանրապես: Նրանցից 15 հազարն ապրում է Ստեփանակերտում, 5000-ը՝ Արցախի այլ շրջաններում, սակայն մեծ մասը՝ վարձով: Գյուղատնտեսական հողերի 75 տոկոսը, որոնք մշակում էին գյուղացիները, նույնպես մնացել է ադրբեջանական հսկողության տակ: Նույն իրավիճակն է նաեւ ջրագծերի մասով: Պատերազմի հետեւանքով հայկական կողմը կորցրել է 2000 հուշարձան, որոնք այժմ վտանգված են. Ադրբեջանը հետեւողականորեն ոչնչացնում է դրանք: Ադրբեջանի հսկողության տակ անցած շրջաններում են մնացել նաեւ 127 դպրոցական գրադարաններ: Արցախից զատ՝ պատերազմից տուժել են նաեւ Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները. ադրբեջանցիները նրանցից պարբերաբար գողանում են ընտանի կենդանիներին, հրդեհում խոտհարքերը:
Հանդիպման ժամանակ Թագուհի Թովմասյանը բարձրաձայնել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած այն միջադեպի մասին, երբ պատգամավորին բռնությամբ դուրս են հանել դահլիճից կարծիք արտահայտելու համար:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ ԶԼՄ-ներին առնչվող մի շարք օրենսդրական փոփոխությունների: Նրա դիտարկմամբ՝ համացանցում ապատեղեկատվության եւ ատելության խոսքի դեմ պետք է պայքարել, սակայն այնպես, որ չտուժեն բարեխիղճ լրատվամիջոցները: Սահմանափակվել են նաեւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողների տեղաշարժն ու նրանց իրավունքները, ասել է հանձնաժողովի նախագահը: Թագուհի Թովմասյանը մասնավորապես նշել է, որ վերջերս լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպի ժամանակ՝ այնտեղ, որտեղ նրանք մասնագիտական գործունեություն էին իրականացնում: Լրագրողների տեղաշարժի սահմանափակումների առնչությամբ համազեկուցողները պարզաբանել են, որ նման սահմանափակումներ կան նաեւ իրենց երկրներում. «Կան քննարկումներ, որոնք պետք է փակ լինեն»,- մասնավորապես ասել է Կիմո Կիլյունենը:
Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են հետպատերազմյան իրավիճակին, բարձրաձայնել ռազմագերիների եւ Ադրբեջանում պահվող այլ անձանց հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը: Պատգամավորները կարեւորել են այս հարցում միջազգային կառույցների աջակցությունը: Նշվել է, որ հստակ տեղեկություններ չկան, թե որքան է ռազմագերիների եւ պահվող այլ անձանց թիվը: Համազեկուցող Բորիանա Աբերգն ընդգծել է, որ իրենց համար եւս չափազանց կարեւոր է ռազմագերիների խնդիրը, եւ իրենք յուրաքանչյուր առիթ օգտագործում են, որպեսզի լուծվի նրանց վերադարձի հարցը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործողությունների պլանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում խոսել է իր ղեկավարած կառույցի գործունեությունից եւ առաջիկա ծրագրերից: Նախարարն անդրադարձել է մեր երկրի լոգիստիկ խն...
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ: Արթուր Վանեցյանը խոսել է Ադրբեջա...
Ընդգծվել է Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանն անդրադարձել է Եվրոպական միության հետ համագործակցությանը: Փոխնախարարը կարեւորել է 2021 թվականի ընթացքում Եվրոպական միությա...
Ներկայացվել են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվող ֆինանսական ցուցանիշները
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամուտներն ու ծախսերը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Եվրաս...
2021 թ. ակտիվացել են հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերությունները. Արմեն Ղեւոնդյան
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղեւոնդյանը ներկայացրել է ոլորտին տրամադրվող հատկացումները եւ ակնկալվող արդյունքային ցուցանիշները: Ըստ փոխնախարարի՝ եվրասիական տարածաշրջանում ...
2022-ին շարունակվելու է Եվրոպական միության հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եվրոպական ինտեգրման գծով ֆինանսական հատկացումները: ԵՄ-ի հետ համագործակցության ֆինանսական բաղադրիչնե...
Միջխորհրդարանական միությունում Արթուր Վանեցյանին կփոխարինի Հայկ Մամիջանյանը
Նոյեմբերի 4-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահել է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը: Խորհուրդը փոփոխություն է կատարել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի ԱԺԽՈ-018-Ա որոշման մեջ, ըստ որի` Միջխորհրդարանական միությունում ԱԺ ութերորդ գումարման պատվիրակության կազմում «Պատիվ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին եւ Բորիանա Աբերգին: Ալեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցելու 20-ամյակը: Նա մեծապես կարեւորել է...
ԱԺ բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ: Խմբակցության ղեկա...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին հյուրընկալել են «Հայաստան» խմբակցության անդամները
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ խմբակցության ներկայացուցիչները նոյեմբերի 4-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ: Սեյրան Օհանյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին: Խմբակցությ...
Ընթացիկ տարվա համեմատ կավելանա ՀՀ արտաքին գործերի նախարարության 2022-ի բյուջեն
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով արտաքին գործերի նախարարության ֆինանսական հատկացումներն ու միջազգային կազմակերպություններին անդամակ...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...