Տպել
04.11.2021
Ընդգծվել է Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը
1 / 5

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանն անդրադարձել է Եվրոպական միության հետ համագործակցությանը:
 
Փոխնախարարը կարեւորել է 2021 թվականի ընթացքում Եվրոպական միության եւ ԵԽԽՎ-ի ղեկավարության եւ պաշտոնատար անձանց այցերը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաեւ ձեռք բերված պայմանավորվածությունները: Վահե Գեւորգյանը նաեւ նշել է, որ Հայաստանի տարբեր գերատեսչությունների համագործակցությունը ԵՄ-ի հետ մշտական բնույթ է կրում:

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նպատակաուղղված աշխատանք է տանում ԵՄ կառույցների եւ անդամ երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ»,- ասել է փոխնախարարը: