ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորները շարունակել են քննարկել գալիք տարվա բյուջետային հատկացումները:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մանրամասնել է բյուջետային փաստաթղթով նախատեսված ֆինանսական հայտը: Նախատեսվում է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 48,7 մլրդ դրամով:
Նախարարի խոսքով՝ կրթությունը շարունակում է մնալ Կառավարության գերակայությունների շարքում: Այս ոլորտին կուղղվի 175 մլրդ դրամ, ինչը շուրջ 23,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա բյուջետային հատկացումից: Հատկացումները կուղղվեն 10 ծրագրերի իրականացմանը:
Նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերի գծով աճը կազմել է 15,2 տոկոս, հանրակրթության ծրագրի գծով նախատեսվել է 112 մլրդ դրամ:
Առաջին անգամ 237 մլն դրամ է նախատեսվել սոցիալական որոշ խմբերի 1670 երեխաների նախադպրոցական կրթության ապահովման համար: Նախադպրոցական կրթության մատչելիության ընդլայնման նպատակով ավելի քան 3 մլրդ դրամ է նախատեսվել մոդուլային տիպի մանկապարտեզների կառուցման համար:
Արտադպրոցական դաստիարակության ծրագրերի գծով ծախսերի աճը կազմում է 525 մլն դրամ: Նախատեսվում է 3200 դպրոցականների ամառային հանգստի, հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանցիների ռազմամարզական ճամբարի կազմակերպում: Նախատեսվել է դպրոցների մարզադահլիճների հիմնանորոգում:
Կրթության որակի ապահովման ծրագրով նախատեսվել է ծախսերի աճ: Շուրջ 1,5 մլրդ դրամ նախատեսվել է ատեստավորման նոր համակարգի ներդրման համար: 2022-ին 5100 ուսուցչի կամավոր ատեստավորում է նախատեսվում՝ 2021 թ. 1100-ի դիմաց:
Զգալի ներդրումներ են նախատեսվում մարզական օբյեկտների շինարարության եւ գույքով ապահովման ուղղությամբ: Երիտասարդական ծրագրերի մասով էական փոփոխություններ նախատեսված չեն:
Գիտական եւ գիտատեխնիկական հետազոտությունների գծով նախատեսվել է մոտ 22,5 մլրդ դրամ՝ 65,6 տոկոսով ավելի նախորդ տարվանից:
Մշակույթի ոլորտին կհատկացվի 16,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվանից 7,4 տոկոսով ավելի: Նախատեսվում է 6 ֆիլմի ստեղծում: Մարզերի մշակութային կյանքի աշխուժացման նպատակով եւս միջոցներ կտրամադրվեն:
Սպորտի ոլորտի ծախսերը կկրկնապատկվեն: Հիմնական գերակայությունը մեծ սպորտի շարունակական զարգացումն է, միջազգային հարթակներում մեր երկրի դիրքի բարելավումը եւ առողջ ապրելակերպի մասսայականացումը:
Ամփոփելով՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ իր ղեկավարած նախարարության գծով բյուջեի ավելացումները հիմնականում կուղղվեն կապիտալ ծախսերին՝ շուրջ 30 մլրդ դրամ եւ գիտության զարգացմանը՝ շուրջ 10 մլրդ դրամ:
Պատգամավորների հարցերը հիմնականում վերաբերել են կինոծրագրերի իրագործմանը, մարզերի դպրոցների հիմնանորոգմանը, մոդուլային մանկապարտեզների շենքային ապահովման հայեցակարգին, միջազգային փառատոններին մեր երկրի ներկայացվածության կարեւորությանը, հայագիտության զարգացման ծրագրերին եւ ոլորտային այլ ուղղություններում հատկացումների բաշխվածությանը:
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ օ...
Ներկայացվել են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին տրամադրվող միջոցները եւ ծրագրերը
Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022 թ. բյուջետային հատկացումներն ու ծախսային ծրագրերն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է հանձնա...
ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել երիտասարդ նկարիչների «Նոր ուժ» խորագիրը կրող աշխատանքների ցուցադրությունը
Նոյեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հայ երիտասարդ նկարիչների «Նոր ուժ» խորագիրը կրող աշխատանքների ցուցադրությունը: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ողջունելով նկարիչներին օրենսդիր մարմնում, ընդգծել է, որ խորհրդարանը քաղաքացիների ընտրությամբ ձեւավորվող ներկայա...
Քննարկվել է Հանրային հեռարձակողների խորհրդի 2022 թ. ֆինանսավորման հայտը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ներկայացրել է Հանրային հեռարձակողների խորհրդի 2022 թ. ֆինանսավորման հայտի նա...
Ներկայացվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 8-ի համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ոլորտային եկամուտներն ու ծախսերը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգր...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...
2022-ին ընդլայնվելու է անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղորայք ստացող շահառուների ցանկը
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված առողջապահության ոլորտի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: ՀՀ առողջապահության նախարար Ա...
Կցուցադրվեն երիտասարդ հայ նկարիչների աշխատանքները
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ շենքի գլխավոր մուտքի նախասրահում տեղի կունենա երիտասարդ հայ նկարիչների՝ «Նոր ուժ» խորագրով աշխատանքների ցուցադրությունը, որը նախաձեռնել է «Nika Art» կազմակերպությունը: Նշենք, որ ցուցադրությանը կարող են մասնակցել ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները եւ հրավիրված անձինք:...
2022-ին առողջապահության բնագավառի ծախսերն ավելանալու են 4,7 տոկոսով
ՀՀ ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 8-ի համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված աղողջապահության ոլորտի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան ...
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...
«Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ կկազմակերպվի աշխատանքային քննարկում
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, 334 դահլիճում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ տնտեսական ոլորտով զբաղվող պատգամավորների նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ: ...
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը: ...