ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9-ի նիստում առաջին ընթերցումով քննարկել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է պետական բյուջեի երեք, վեց եւ ինն ամիսների կատարման նկատմամբ ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների հետ մեկտեղ Ազգային ժողով ներկայացնել այդ ամիսների կատարման վերաբերյալ եզրակացություններ, որոնք կամփոփեն հաշվեքննությունների ընթացքում կազմված ընթացիկ եզրակացությունները:
Նախատեսվում է վերացնել պալատի այն պարտավորությունը, որով յուրաքանչյուր եռամսյակի առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում պալատը պետք է Ազգային ժողով ներկայացնի այդ եռամսյակի ընթացքում Ազգային ժողով ներկայացվելիք ընթացիկ եզրակացությունների նախատեսվող ցանկը:
Նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել Հաշվեքննիչ պալատի, SIGMA Եվրոպական միության եւ Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (OECD) համատեղ նախաձեռնության դիտարկումները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի փորձագետների իրականացրած վերլուծության արդյունքները:
Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ Կառավարության առաջարկները մեծամասամբ հեղինակն ընդունել է: Փոխնախարարի խոսքով՝ Կառավարության համար նախաձեռնությունն ընդունելի է՝ առաջին ընթերցումից հետո գործադրի որոշ առաջարկներ քննարկելու պայմանով:
Հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել:
Պատգամավորները մի շարք խնդիրներ են բարձրաձայնել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի հետ կապված, նշել, որ օրենքը պետք է հիմնավոր փոփոխել:
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության եւ Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել աշխատանքային քննարկումներ եւ շտկել օրենսդրական բացերը:
Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...