Տպել
10.11.2021
Կկարգավորվեն շրջիկ առեւտրի հետ կապված հարաբերությունները
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ու  ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթին:

Օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել շրջիկ առեւտրի հետ կապված իրավահարաբերությունները: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների  նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերի գծանշումը եւ նշանով կահավորումն առաջարկվում է իրականացնել Կառավարության կողմից սահմանված կարգով: Միաժամանակ հստակեցվում են շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու կարգավորումները: