Տպել
16.11.2021
Հասարակական հիմունքներով նախատեսվում է նշանակել Սփյուռքի գործերի հանձնակատարներ
1 / 5

Նոյեմբերի 16-ին գումարված ԱԺ հերթական նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության ներկայացրած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի տեղեկացմամբ՝ նախագծի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  Կառավարության  ծրագրի  «Սփյուռքի հետ կապերը»  բաժնի պահանջով:

Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը: Զարեհ Սինանյանը պարզաբանել է, որ հանձնակատարները համայնքներում նշանակվելու են հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով: Նրանք չեն վարձատրվելու, չեն ունենալու նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ: Հայաստան-Սփյուռք գործակցությանն աջակցելու նպատակով  տրամադրվելու է մասնագիտական խորհրդատվություն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա այն  առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: