Տպել
16.11.2021
Խորհրդարանը քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում առաջարկվող լրացումը
1 / 6

Գործադիրն առաջարկում է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում՝ նպատակ ունենալով սահմանել որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերը:

Խորհրդարանը նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկել է նոյեմբերի 16-ի նիստում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով՝  առաջարկվում է կարգավորում առ այն, որ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ կատարողական այն վարույթները, որոնք հարուցվել են մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձվեն:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակցությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը: