Տպել
16.11.2021
Փոփոխություններ՝ ՀՀ հարկային օրենսգրքում
1 / 1

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով հստակեցվում է էլեկտրոնային ծառայության սահմանումը: Նախագծով ամրագրվում են էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի որոշման կանոնները, ինչպես նաեւ նախատեսվում են  ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի հաշվարկելու եւ վճարելու կարգավորումներ:

Նախագծին ԱԺ  տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ  քննարկել է ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ  ««Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին« ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջինից երկրորդ ընթերցում որոշում է կայացվել հունվարի 2-ը եւս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցանկում: