Տպել
16.11.2021
Հերթական անգամ մշտական հանձնաժողովը չի ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ
1 / 6

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոմյեմբերի 16-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին:

Հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը գործընկերներին տեղեկացրել է, որ արդեն շրջանառության մեջ է դրվել ««ՀՀ ԱԺ կանանոկարգ» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվելու են նմանօրինակ խնդիրները:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները տասներկուերորդ անգամ դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը: