Տպել
19.11.2021
«Հայաստան» խմբակցությունը կարեւորում է իրենց նախաձեռնության քննարկումը
1 / 2

ԱԺ «Հայաստան» խմբակցությունից նոյեմբերի 19-ի խորհրդարանական ճեպազրույցներին եկել էին Արծվիկ Մինասյանը եւ Ագնեսա Խամոյանը:

Անդրադառնալով  երեկ ավարտված  ԱԺ հերթական նիստերի օրակարգային հարցերին՝  Արծվիկ Մինասյանն անընդունելի է համարել, որ  «Հայաստան» խմբակցության կողմից  քննարկման  ներկայացված  «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին» իրենց նախաձեռնության  քննարկումը խորհրդարանը որոշել էր անցկացնել  փակ ձեւաչափով: Քանի որ թեման հանրային հետաքրքրություն ուներ, այն պետք է բաց ձեւաչափով քննարկվեր, կարծում է Արծվիկ Մինասյանը: Նա հավելել է, որ խմբակցությունը չի հրաժարվել այդ հարցը քննարկելու իր մտադրությունից:  «ԱԺ նիստերում անպայման քննարկելու ենք այդ նախաձեռնությունը»,-ասել է նա: