Տպել
23.11.2021
Հերթական անգամ մշտական հանձնաժողովը չի ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ
1 / 1

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 23-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Մինչեւ հարցին անդրադառնալը հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են  Գեղարքունիքում մարտական ծառայություն իրականացնելիս ադրբեջանական կողմի՝ նոյեմբերի 22-ին արձակած կրակոցների հետեւանքով զոհված Սուրեն Սաֆարյանի հիշատակը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները տասներեքերորդ անգամ դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը: