Նոյեմբերի 25-26-ը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ տեղի ունեցած «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» խորագրով համաժողովին:
ԱՊՀ մասնակից երկրների խորհրդարանների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, առողջապահական ոլորտի փորձագետների մասնակցությամբ քննարկման են դրվել COVID-19 համավարակի պատճառով մի շարք ոլորտներում տեղի ունեցած բազմաբնույթ փոփոխությունները: Զրույց է ծավալվել համավարակի հետեւանքով հանրային առողջապահության ոլորտը կարգավորող միջազգային եւ տեղական օրենսդրության շուրջ: ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարները ներկայացրել են իրենց երկրների ներկա սանիտարական վիճակը, պատվաստումներին առնչվող տվյալները եւ խորհրդարաններում համավարակի պայմաններում աշխատելու փորձի փոխանակում են իրականացրել:
Համաժողովին զուգահեռ տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների նիստերը: Խորհրդարանականները քննարկել են տվյալ ոլորտներում մոդելային օրինագծերին առնչվող քայլերի քարտեզագրման հեռանկարային ուղղությունները:
Համաժողովին հաջորդել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:
Աշխատանքային քննարկում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
2020-ին խորհրդարանն ընդունել է «Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում Կառավարության առաջարկած լրացումները, որոնցով սահմանվել է աշխարհազոր եզրույթը: Այդ կարգավորմամբ նախատեսվում է ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պ...
Քննարկում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ: Քննարկմանը ներկա են եղել ՊԵԿ-ի եւ Էկ...
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանոմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա են եղել բարեկամական խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Լենա Նազարյանը, Գուրգեն Արսենյանը...