Տպել
30.11.2021
Կայացել է ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը
1 / 9

Նոյեմբերի 30-ին Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունենցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նշվել է, որ 2021 թվականի հոկտեմբերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում օրենքի ուժով ստեղծվել էր քննիչ հանձնաժողովը: Այն բաղկացած է 11 անդամից. 7-ը ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Հայաստան» եւ մեկը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները: Նիստը նախագահող Արծվիկ Մինասյանը նշել է, որ քննիչ հանձնաժողովի գործունեությունը լինելու է հրապարակային, սակայն որոշակի հարցերի առնչությամբ կլինեն դռնփակ նիստեր: Քննիչ հանձնաժողովի գործունեությունը սահմանված է վեց ամիս ժամկետով: Հիմնական նպատակն է վեր հանել հիմնադրամի կողմից պետական բյուջե փոխանցված 52,7 միլիարդ դրամ միջոցների օգտագործման օրինականությունը:

Քննարկման արդյունքում պատգամավորները հաստատել են քննիչ հանձնաժողովի աշխատակարգը, որը մշակվել է՝ համաձայն ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակարգի:

Գեւորգ Պապոյանի առաջարկով քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում հանձնաժողովականները կողմ են քվեարկել Սերգեյ Բագրատյանի թեկնածությանը:

Պատգամավորները քննարկել եւ հաստատել են նաեւ քննիչ հանձնաժողովի գործունեությանն առնչվող օրակարգային մյուս հարցերը:


09.07.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...