Տպել
01.12.2021
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակության անդամների հետ
1 / 9

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի հատուկ քարտուղար, Թվինինգ ծրագրի քաղաքական հարցերով համակարգող Վասիլեոս Բայոկոսի հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Վահան Նարիբեկյանը նշել է, որ դեռեւս Հունաստանում աշխատանքային հանդիպումների եւ քննարկումների ժամանակ անդրադարձել են երկու խորհրդարանների հետագա համագործակցության  ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաեւ փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերին:

Հունաստանի խորհրդարանի հատուկ քարտուղար, Թվինինգ ծրագրի քաղաքական հարցերով համակարգող Վասիլեոս Բայոկոսը բարձր է գնահատել հայ-հունական դարավոր բարեկամությունը՝ նշելով, որ հպարտ է իր գործընկերների հետ լինել Հայաստանի Ազգային ժողովում: Նա խորհրդարանի աշխատանքները բարելավելու առաջարկություններ է ներկայացրել:

Քննարկվել են ԵՄ խորհրդարանների լավագույն փորձը Հայաստանի օրենսդիր մարմնում տեղայնացնելու հնարավորությունները: