Տպել
07.12.2021
Պատգամավորները հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
1 / 3

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի  անմեղ զոհերի հիշատակը:

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնել է լիազորությունները: Նա խորհրդարանում փոխարինել է Դավիթ Սեդրակյանին: