Տպել
07.12.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալի առաջադրման վերաբերյալ պաշտոնական գրություն չի ստացել
1 / 7

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: Սակայն «Հայաստան» խմբակցությունը պաշտոնական գրությամբ չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու: Ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում նիստին:

Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-օրյա ժամկետում կհրավիրվի հանձնաժողովի նիստ եւ հարցը կստանա օրենսդրական լուծում: Նշվել է նաեւ, որ 15-րդ անգամ չի ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ: