Տպել
08.12.2021
Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող կարգավորումները միտված են աշխատողների առողջության պահպանմանը
1 / 9

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 8-ի նիստում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Հարցը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Նախաձեռնությունը, ըստ փոխնախարարի, ուղղված է աշխատողների առողջության պահպանմանը: Ռուբեն Սարգսյանի խոսքով` եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման տեղեկանքը կամ բացասական լինելու վերաբերյալ ՊՇՌ թեստավորման փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք է ստանում աշխատակցին չթույլատրել ներկայանալ աշխատավայր: Որոշ ժամանակահատված նույն պատճառաբանությամբ աշխատանքի չներկայանալու դեպքում գործատուն իրավունք է ստանում աշխատողին ազատել աշխատանքից:

Սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու եւ լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը:

Նշվել է, որ բժշկական հակացուցումների պարագայում թեստավորման ֆինանսավորման հարցն առաջիկայում կքննարկվի շահագրգիռ կողմերի հետ:

Հանձնաժողովը հարցի առնչությամբ տվել է դրական եզրակացություն:
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...