ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ:
Նախաձեռնության նպատակն է մինչեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումը ապահովել այդ անձանց՝ նվազագույն ամսական աշխատավարձին առնվազն հավասար չափով հիմնական աշխատավարձ ստանալու իրավունքը: Կարգավորումներով պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից: Նախագծում ներառվել են նաեւ վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավված պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց որոշակի երաշխիքներով ապահովելու դրույթներ:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Արթուր Խաչատրյանի հարցը Նիկոլ Փաշինյանին
«Ավտոճանապարհը երկաթուղուց եկեք տարբերենք, մենք չենք խոսում Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ ավտոճանապարհի մասին, մենք խոսում ենք երկաթուղու մասին, որը ամենաօպտիմալ երթուղին է մեզ համար, որովհետեւ ապահովվում է կապը Իրանի Իսլամական Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության հետ»,- նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փ...
Փոխվարչապետների մակարդակով ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ ինչի՞ շուրջ են հիմա ընթանում բանակցությունները. Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է, թե փոխվարչապետների մակարդակով ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ ինչի՞ շուրջ են հիմա բանակցում: Պատգամավորը հորդորել է չանդրադառնալ ճանապարհների ապաշրջափակմանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչ տրամաբանո...
Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» դաշինքին հրավիրել է հանդիպման` քննարկելու գերիների հետ կապված իրավիճակը
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է թե ի՞նչ քայլեր են արել գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Պատգամավորը նշել է, որ գերիների հարցով քննարկման հրավեր են ներկայացրել, սակայն այն իշխող ուժի կողմից չի ընդունվել: ՀՀ վար...
Երկրաշարժից հետո Գյումրիում դեռ առկա են միջավայրային մատչելիության խնդիրներ. Զարուհի Բաթոյան
Պատգամավորն անդրադարձել է Սպիտակի ավերիչ երկրաշարժին ու փաստել, որ չնայած իրականացվող վերակառուցման ու ներդրումային ծրագրերին՝ այդուհանդերձ 33 տարի անց Գյումիրում դեռ առկա են միջավայրային մատչելիության խնդիրներ: Տարածքային կառավարման եւ ենթ...
Զեմֆիրա Միրզոեւայի հարցը Վերին Դվինի դպրոցի վերանորոգման վերաբերյալ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության անդամ Զեմֆիրա Միրզոեւան նշել է, որ 2022 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկել է Արարատի մարզի Վերին Դվինի միջնակարգ դպրոցի համար հավելյալ մասնաշենքի կառուցման եւ գործող մասնաշենքի վերանորոգման համար հատկացնել ֆինանսական...
Բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ քայլեր իրականացվելու են. Անահիտ Ավանեսյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ է արել կամ անում Կառավարությունը շտապօգնության վարորդների աշխատավարձերի բարձրացման համար, ինչի համար նրանք մոտ մեկ ամիս առաջ բողոքի ակցիա էին անում: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է. ...
Արթուր Ղազինյանի հարցը Նիկոլ Փաշինյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Վարչապետի այն պնդմանը, որ «միջանցք» չի լինելու: Պատգամավորը չորս բաղադրիչ է առաջ քաշել, որոնք, ըստ նրա, երաշխավորում են «միջանցքի» բացակայությունը. սահմանին կանգնելու են ՀՀ սահմանապահները...
Ե՞րբ պատրաստ կլինեն Ջավախքի հայոց լեզվի եւ գրականության մանկավարժների համար հարցաշարերը. Շիրակ Թորոսյանի հարցը ԿԳՄՍ նախարարին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը տեղեկացրել է, որ Վրաստանում տեղի են ունենում ուսուցիչների վերապատրաստման գործընթացներ, եւ վերապատրաստման որակավորման քննությունը հաղթահարած ուսուցիչները շատ ավելի բարձր են վարձատրվում քան քննությունները չանցածները, սակայն, ըստ նրա, հայոց լ...
Աննա Մկրտչյանի հարցը վարչապետին` նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետով, ըստ որի` Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային անվտանգ հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: «Դրա նկատմամբ վերահ...
Վարչապետը Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերում տեղի ունեցածի մասին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի բռնազավթմամբ: «Արդյո՞ք այդ երկու գյուղերը տրամաբանորեն համարվում են հայկական եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ տեղավորվու՞մ էր դրանց ...
ԱԺ խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների տեսակետները գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ
Դեկտեմբերի 8-ի նիստում խորհրդարանը վերսկսել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ԱԺ խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ե...
Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրվել Եղիշե Սողոմոնյանը
Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի հերթական նիստում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը, որի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկայ...
ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է հանձնաժողովի որոշման նախագիծը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի որոշման նախագիծը: Առաջարկվում է դեկտեմբերի 17-ին հրավիրել Ֆինանսավարկային եւ բյուջետային եւ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավ...
Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող կարգավորումները միտված են աշխատողների առողջության պահպանմանը
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 8-ի նիստում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Հարցը...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Ազգային ժողովը վերսկսել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը: ԱԺ աշխատանքի եւ սոցիալա...
Ազգային ժողով են այցելել Երեւանի համար 75 հիմնական դպրոցի եւ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները
Դեկտեմբերի 8-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Երեւանի համար 75 հիմնական դպրոցի եւ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այնուհետ...