Տպել
08.12.2021
Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրվել Եղիշե Սողոմոնյանը
1 / 4

Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի հերթական նիստում  քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը, որի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:

Ելույթ ունենալով՝ Եղիշե Սողոմոնյանն անդրադարձել է իր պատկերացումներին եւ միջոցառումներին, որոնք, ըստ նրա, կարող են բարելավել Հաշվեքննիչ պալատի աշխատանքները: «Հաշվեքննիչ պալատն օբյեկտիվ եւ արդյունավետ կարող է կատարել իր առջեւ դրվող խնդիրները, եթե անկախ է աուդիտի ենթարկվող կառույցից եւ պաշտպանված՝ արտաքին ազդեցությունից»,-կարծում է թեկնածուն:  Ըստ նրա՝ այսօր կան անելիքներ՝ կապված Հաշվեքննիչ պալատի անկախության ապահովման հետ:

Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ:

Պատգամավորները ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-495-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Ամբողջական փոփոխությունները` այստեղ:

Սուրեն Թովմասյանը բարձրաձայնել է կոմիտեում իրականացված փոփոխությունները:

Գլխադասային` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը:
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...