Տպել
09.12.2021
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը
1 / 14

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր է գնահատել  ֆեդերացիայի դերը Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ազգային ընկերությունների կարողությունների զարգացման եւ բնական աղետների դիմակայման գործում:

Ալեն Սիմոնյանը նշել  է, որ պատվիրակությունը շատ բարդ ժամանակաշրջանում է եկել Հայաստան, երբ դեռ կրում ենք Թուրքիայի ու վարձկանների օգնությամբ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքները եւ բազում չլուծված հարցեր կան:

Զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի բերած հումանիտար խնդիրներին` դրանց կարգավորման առումով կարեւորելով Ֆեդերացիայի մանդատը:

ՀՀ ԱԺ նախագահը հյուրերին տեղեկացրել է գերեվարվածների եւ անհետ կորածների ծնողների հետ երեկվա հանդիպման մասին: Ալեն Սիմոնյանը նշել է ռազմագերիների եւ պատանդառվածների հայրենադարձման հարցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաջնային դերակատարությունը: Այս համատեքստում նա շեշտել է համապատասխան հարթակներում հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցի առաջնայնությունը:

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի խոսքը:

Հանդիպմանը զրույց է ծավալվել տեղահանվածների խնդիրների, համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակի, կարիքների գնահատման եւ լուծումների շուրջ:
 


16.06.2021
7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների ամփոփում.Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
7-րդ գումարման ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է 32 նիստ, շրջանառության մեջ դրված նախագծերից հանձնաժողով է ուղարկվել 144-ը, որից ամբողջությամբ ընդունվել է 67-ը, մերժվել՝ 17-ը,  օրակարգում ընդգրկվել՝ 3-ը, դեռեւս չի ընդգրկվել՝ 7-ը, իսկ հեղինակների կողմից հե...

16.06.2021
7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների ամփոփում. Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Հանձնաժողովն անցկացրել է 56 նիստ, որից 37-ը՝ հերթական, 19-ը՝ արտահերթ: Հանձնաժողովը գլխադասային է նշանակվել 121 օրենքի նախագծի, որից 15-ը՝ օրենքների նախագծերի փաթեթներ են: Ամբողջությամբ ընդունվել է 90 օրենքի նախագիծ: Դրանցից 66-ի հեղինակը Կառավարությունն է, 16-ինը՝ պատգամավորները, իսկ 8-ինը՝ ԱԺ խմբա...

16.06.2021
7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների ամփոփում. ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
ՀՀ  Ազգային ժողովի յոթերորդ գումարման ընթացքում  2275 հարցերից 857-ի համար գլխադասային հանձնաժողով է հանդիսացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: 857 օրինագծից 446-ն ամբողջությամբ ընդունվել է, 46-ը՝ մերժվել, 111-ը հեղինակները հետ են վերցրել, 254-ը հետաձգվել են եւ շրջանառութ...

16.06.2021
Քննարկվեցին ոչ ֆորմալ կրթությանը վերաբերող հարցեր
Հունիսի 16-ին ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հանդիպեց Եվրոպայի ոչ ֆորմալ կրթության ասոցիացիայի նախագահ Վալդաս Յանկաուսկասի հետ: Հանդիպման առանցքում ոչ ֆորմալ կրթությանը վերաբերող հարցերն էին:  Զրուցակիցներն անդրադարձան ոչ ֆորմալ կրթության առանձնահատկություններին,  այդ կրթատեսակի...

16.06.2021
Ազգային ժողովի նիստը չկայացավ
Ազգային ժողովի հունիսի 16-ի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով: Ժամը 10:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Ա...

16.06.2021
7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների ամփոփում. ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության առանցքը վարչատարածքային կառավարման, համայնքային ծառայության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության ու ոլորտի կայուն զարգացման հարցերն են: Յոթերոր...