ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 10-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո տեխնիկական բնույթի փոփոխություններ են եղել: Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան մինչեւ անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրումը հաշմանդամության գնահատման գործընթացն իրականացնել առկա մեխանիզմներով եւ չափանիշներով: Դրան զուգահեռ կիրականացվեն համապատասխան աշխատանքներ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգն արդյունավետ ներդնելու ուղղությամբ: Միասնական սոցիալական ծառայությունը կիրականացնի բժշկասոցիալական ծառայություն, աջակցող միջոցների տրամադրումը կդառնա առավել հասցեական:
Պատգամավորներ Թադեւոս Ավետիսյանը եւ Ելենա Կիրակոսյանը կարեւորել են առաջարկվող կարգավորումների լիարժեք իրականացումը սահմանված ժամկետում: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ողջամիտ ժամկետ է տրված բարեփոխումների համար եւ 2023-ին նոր կարգը կգործարկվի:
Ըստ փոխնախարարի՝ փոփոխությունները հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող շուրջ 200.000 քաղաքացու իրացնել իրենց իրավունքը:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամներն առցանց ձեւաչափով հանդիպել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի հետ
Դեկտեմբերի 9-ին առցանց ձեւաչափով ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամները Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ հանդիպել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենի հետ: Կարի Հենրիկսենը նշել է, որ պատրաստակամ է ուշադրությամբ ուսումնասիրել տարածաշրջանում առկա բոլոր խնդիրները` հավելե...
Ներկայացվել է ԱԺ աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական ծրագիրը
Կարեւորելով խորհրդարանի աշխատակազմի կարողությունների զարգացումը` ՀՀ ԱԺ աշխատակազմը Կանադայի Խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ նախագծել է ՀՀ ԱԺ աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական զարգացման ծրագիր, որի ընդհանուր դրույթները ներկայացվել են խորհրդարանում դեկտեմբերի 10-ին: Ներկա են եղել ԱԺ աշխատակազմի ...
Հանձնաժողովը վերահաստատել է իր դիրքորոշումը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի արտահերթ նիստում քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրել է հայտարարության նախագիծ մշակելո...
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան դեկտեմբերի 13-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական...
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 10-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի խումբ օրենսդրական նախաձեռնություններ: Նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին: Քննարկված նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխութ...
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...