Դեկտեմբերի 10-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի խումբ օրենսդրական նախաձեռնություններ: Նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին: Քննարկված նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխությունների չէին ենթարկվել:
Քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու» օրինագծերի փաթեթը, կատարվել են խմբագրական փոփոխություններ:
Հաջորդիվ քննարկվել են ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Խորհրդարանն ընդունել է երեկ եւ այսօր ընդունված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ երեկ ԱԺ նախագահն ստացել է պատգամավոր Իշխան Զաքարյանի գրությունը, որով վերջինս հայտնում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետի համաձայն` դուրս է եկել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից եւ գործելու է որպես անկախ պատգամավոր:
Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:
ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամներն առցանց ձեւաչափով հանդիպել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի հետ
Դեկտեմբերի 9-ին առցանց ձեւաչափով ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամները Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ հանդիպել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենի հետ: Կարի Հենրիկսենը նշել է, որ պատրաստակամ է ուշադրությամբ ուսումնասիրել տարածաշրջանում առկա բոլոր խնդիրները` հավելե...
Ներկայացվել է ԱԺ աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական ծրագիրը
Կարեւորելով խորհրդարանի աշխատակազմի կարողությունների զարգացումը` ՀՀ ԱԺ աշխատակազմը Կանադայի Խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ նախագծել է ՀՀ ԱԺ աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական զարգացման ծրագիր, որի ընդհանուր դրույթները ներկայացվել են խորհրդարանում դեկտեմբերի 10-ին: Ներկա են եղել ԱԺ աշխատակազմի ...
Հանձնաժողովը վերահաստատել է իր դիրքորոշումը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի արտահերթ նիստում քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրել է հայտարարության նախագիծ մշակելո...
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան դեկտեմբերի 13-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական...
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող կարգավորումներն արժանացել են գլխադասային հանձնաժողովի հավանությանը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 10-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասի...
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...