Տպել
16.12.2021
Փոփոխություններ մաքսային եւ հարկային ծառայության ընդունելության ընթացակարգերում
1 / 1

Դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ու ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախատեսվում է փոփոխություններ կատարել մաքսային եւ հարկային ծառայության ընդունելության ընթացակարգերում: Առաջարկվում է այդ մարմիններում կադրերի համալրումն իրականացնել նոր մոտեցումներով:

Սահմանվում է, որ կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք կունենան մաքսային/ հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած, հավաստագիր ունեցող եւ ոլորտի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք:

ՊԵԿ համակարգում գործող ուսումնական հաստատության միջոցով նախատեսվում է կազմակերպել մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն: Ենթաօրենսդրական ակտերով կկարգավորվեն ընդունելության կազմակերպման հետ կապված հարցերը: Համապատասխան պաշտոնների նշանակման համար նախատեսվում է ստեղծել հարցազրույցի անցկացման հանձնաժողով: Հարցազրույցի կհրավիրվեն ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված 5 ամենաբարձր միավորներ ունեցող անձինք:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խոսքով` փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ունենալ մաքսային եւ հարկային ծառայողների կերպարի հանրային ընկալման փոփոխություն, հայտարարված հաստիքին համապատասխանող, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով եւ աշխատանքային կարողություններով օժտված կադրեր: Ի հաշիվ թեկնածուների ցուցակների` կլինի բարձր որակավորմամբ եւ մասնագիտական կարողություններով օժտված կադրային ռեզերվի մշտական առկայություն:
 


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...