Տպել
20.12.2021
Տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը
1 / 7

Դեկտեմբերի 20-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Գեղամ Մանուկյանը հրավիրած մամուլի ասուլիսում խոսել են երկրի ներքաղաքական խնդիրներից, հայ-թուրքական հարաբերություններից, գերիների վերադարձին, ՀՀ սահմանների անվտանգությանն առնչվող եւ այլ հարցերից:

Աննա Գրիգորյանը փաստել է, որ լրագրողների հետ հանդիպման հիմնական նպատակն է անդրադառնալ մեկ տարի առաջ Սյունիքի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական կողմի գործողություններին: «Մի քանի հարցում է ուղարկվել Հայաստանի կառավարություն, ԱԱԾ, ՊՆ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ եւ այլ պետական կառույցներ: «Հայաստան» խմբակցությունը ցանկանում էր պարզել, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են տեղի ունեցել նախորդ տարի Սյունիքի մարզում տեղի ունեցած գործընթացները»,- ասել է ԱԺ պատգամավորը:

Գեղամ Մանուկյանը նշել է, որ դեկտեմբերի 3-ին ստացել են համապատասխան պաշտոնական գրությունները: «Վերջերս ինձ համար միանգամայն անսպասելիորեն պատասխան ստացա ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետից: Քանի որ պատասխանը գտնվում է ԱԺ գաղտնի բաժնում, ես իրավունք չունեմ հրապարակել ամբողջական պատասխանը»:

Ասուլիսի ընթացքում ցուցադրվել են հատվածներ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանների տեսագրություններից` վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ: