Տպել
22.12.2021
Առաջարկվող լրացումները կնպաստեն օդերեւութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության եւ միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացմանը
1 / 5

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գեւորգյանի նախագահությամբ դեկտեմբերի 22-ին քննարկել է Կառավարության հեղինակած ««Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարար տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ առաջարկվող լրացումները պայմանավորված են ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման պահանջի կատարման եւ  լիազոր մարմնին օդերեւութաբանության եւ  եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական ռեեստրի վարման լիազորություն տալու, նրանց հաշվառելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունումով կապահովի օրենքի ներդաշնակեցումը ԵՏՄ իրավակարգավորումներին` նպաստելով օդերեւութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության եւ միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացմանը:

Գայանե Գաբրիելյանը պատասխանել է ռեեստրի վարմանը, գործառույթների չափորոշիչներին վերաբերող հարցերին:

Ռեեստրի վարման վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել նաեւ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Ազիզյանը: Նա տեղեկացրել է, որ ներկա պահին Հայաստանում կա 46 օդերեւութաբանական կայան: Ըստ նրա` մեր երկիրն առանձնանում է ֆիզաշխարհագրական բազմազանությամբ եւ անհրաժեշտ է անընդհատ ընդլայնել օդերեւութաբանական դիտարկումների ցանցը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...