Տպել
24.12.2021
Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները
1 / 11

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային քննարկում է ունեցել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ: Քննարկվել են սոցիալական գործընկերությանը վերաբերող կարգավորումների մասով նախատեսվող փոփոխությունները:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Աշխատանքի եւ զբաղվածության վարչության ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործընկերները:

Առաջարկվող փոփոխությունների նպատակն է բարձրացնել սոցիալական գործընկերների դերն աշխատանքային իրավունքների իրացման եւ դրանց պաշտպանության հարցում: