Տպել
12.01.2022
Նախագծերի քննարկումը հետաձգվել է
1 / 1

Հունվարի 12-ին նիստ է գումարել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը:

Նիստի օրակարգում ընդգրկված Կառավարության հեղինակած ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սնդիկի մասին», ««Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթների քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով: