14.01.2022
Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների
Հարգելի գործընկերներ,
ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ Ազգային ժողովի ընդունարանում (Բաղրամյան անցակետ) միայն հունվարի 17-ին` ժամը 09:30-18:00-ը:
Լրացուցիչ հարցերի համար զանգահարել (011) 513-210 կամ (011) 513-312 հեռախոսահամարներով: