Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում հերթական ճանաչողական այցն էր: Հունվարի 18-ին խորհրդարանի հյուրերն էին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողները եւ դասախոսները:
Այցելուներն ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել են խորհրդարանի աշխատանքներին, թանգարանում ծանոթացել ԱԺ հուշանվերների պատմությանը եւ այցելել գրադարան:
Ապագա տնտեսագետների հետ հանդիպել եւ իրենց փորձով կիսվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, մասնագիտությամբ տնտեսագետներ Բաբկեն Թունյանը եւ Լիլիթ Մինասյանը:
Ջերմ ու անմիջական հանդիպման ընթացքում ծավալվել է մասնագիտական քննարկում: Հյուրերին մասնավորապես հետաքրքրել է արտաքին պարտքի առաջացման պատճառներն ու մարման տարբերակները:
Բաբկեն Թունյանն ապագա տնտեսագետներին ներկայացրել է երկրի տնտեսությունը զարգացնելու մեխանիզմները:
Լիլիթ Մինասյանը ներկայացրել է իր անցած ուղին եւ հորդորել լավ մասնագետ դառնալու համար բուհում ձեռք բերած գիտելիքներից բացի ինքնակրթվել: