Տպել
19.01.2022
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրինագծեր
1 / 19

Հունվարի 19-ին խորհրդարանը, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ներկայացմամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի դրույքաչափերը: Այդ ապրանքների խմբում ներառված են նաեւ օզոնաքայքայիչ նյութերը: Օրենսդրական կարգավորումների շարունակական բարելավման արդյունքում նշված նյութերի (կամ դրանց մի մասի) ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արդեն իսկ արգելված է, հետեւաբար իրատեսական չի դրանց շրջանառության համար բնապահպանական հարկի սահմանումը: Հիմնական զեկուցողն առաջարկել է քննարկվող նախագիծը վերադարձնել առաջինից երկրորդ ընթերցման գրավոր առաջարկների փուլ՝ նախագիծը մշակելու համար:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ պատգամավորներ Լենա Նազարյանի, Տաթեւիկ Գասպարյանի, Նարեկ Բաբայանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերը: 


09.07.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...