Տպել
19.01.2022
Տեղի է ունեցել է «Տվյալների կառավարում, հաղորդակցություն եւ ներկայացում» դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականների հանձնման արարողությունը
1 / 10

Հունվարի 19-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատակազմի եւ ՄՀԻ-ի հետ համատեղ խորհրդարանի աշխատակիցների համար Microsoft Office ծրագրային ապահովման ուսուցման «Տվյալների կառավարում, հաղորդակցություն եւ ներկայացում» դասընթացների ավարտական վկայականների հանձնման արարողությունը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ողջունելով ներկաներին, պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ուղղված ԱԺ աշխատակազմի աշխատակիցների կարողությունների կատարելագործմանը:

Դասընթացների մասնակիցներին ավարտական վկայականները հանձնել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) տնօրեն Ջեյմս Դե Ուիթը:  «Լիահույս ենք, որ դասընթացներն օգտակար են եղել տվյալների հետ աշխատելու ձեր հմտությունները կատարելագործելու տեսանկյունից»,-նշել է  Ջեյմս Դե Ուիթը:


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...