Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանձնաժողովին հակիրճ ներկայացրել է առաջադրված թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային անցած ուղին: Նշվել է, որ Ռուբիկ Հակոբյանը հիմնադրել եւ ղեկավարել է ՀՀ ԳԽ մամլո ծառայությունը, հեղինակել եւ վարել է մի շարք հեռուստածրագրեր:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունն առաջադրելիս կարեւորել են մասնագիտական առանձնահատկությունը` նշելով, որ այս հանգամանքը կօգնի արդյունավետ իրականացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գործունեությունը:
Ռուբիկ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքների, հանձնաժողովի անդամներին տրված վերահսկողական լծակների, լիազորությունների, գործիքակազմի վեաբերյալ իր տեսլականը, անդրադարձել նաեւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրարկելիությանը վերաբերող որոշ դրույթների:
Հանձնաժողովի նիստը կշարունակվի հունվարի 25-ին:
Քրիստիննե Գրիգորյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպան
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով գաղտնի քվեարկության արդյունքները, տեղեկացրել է, որ 68 կողմ ձայներով Քրիստիննե Գրիգորյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպան: Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցու...
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Խորհրդարանը շարունակել է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 24-ի հերթական նիստում շարունակել է քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը: Թեկնածության վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնե...
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին
«Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության Նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ ...