Տպել
03.02.2022
Տուգանման բալային համակարգը հանելու վերաբերյալ նախագիծը բացասական եզրակացություն է ստացել
1 / 5

ԱԺ պաշտպանության եւ անվտագ•ության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
 
Հիմնական զեկուցող Արամ Վարդեւանյանի խոսքով՝   առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի  այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ: «Տուգանային միավորների համակարգի ներդրումից հետո՝ միայն  2021 թվականին,  170 հազարից ավելի որոշում է կայացվել,  5000-ին հասնող  վարորդական իրավունքի կասեցում է իրականացվել», -ասել է նա՝ հավելելով, որ ըստ վիճակագրական տվյալների,  տուգանային միավորների կամ բալային համակարգի ներդրումը որեւէ կերպ չի փոխել ճանապարհատրանսպորտային պատահարների  պատկերը, չեն նվազել ՃՏՊ-ներով պայմանավորված մահվան դեպքերը: Հետեւաբար՝ նույն արարքի համար նախատեսված պատժի  համակարգը պետք է վերացվի:

Առաջարկին հանձնաժողովի անդամներից շատերը դեմ էին՝ համարելով, որ քաղաքացին կրկնակի պատասխանատվության չի ենթարկվում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ բալային համակարգը պատասխանատվության լուրջ զսպաշապիկ է վարորդների համար, հետեւաբար այն պետք է մնա:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը նշել է, որ բալային համակարգ կիրառվում է  21 երկրներում, եւ այն չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, ինչպես կարծում է նախաձեռնության հեղինակը:

Ըստ նրա՝ այս համակարգի դեմ բողոքում են այն վարորդները, որոնք 100 հազարներով տուգանք վճարելու խնդիր չունեն: Խնդիրն այն է, որ  վտանգի տակ է դրվում նրանց վարորդական իրավունքը: «Այս օրենքի թիրախում հայտնվում են այն մարդիկ, որոնք պարբերաբար իրավախախտումներ են կատարում»,- ընդգծել է պատգամավորը:

ՃՏՊ-ների հետեւանքով մահվան դեպքերի չնվազելն էլ  կապված է նաեւ հետիոտների հետ, քանի որ նրանցից շատերը փողոցը հատում են անթույլատրելի տեղերում:

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը  նշել է, որ տուգանային միավորը կարող է լինել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ, եւ տուգանքի հետ համակցվելով՝ կարող է դառնալ լրացուցիչ: 

Նա իր հերթին ներկայացրել է վիճակագրական որոշ տվյալներ, ըստ որոնց բալային համակարգը  դրական ազդեցություն ունի ՃՏՊ-ների նվազեցման հարցում:

Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին:


26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...