Տպել
03.02.2022
Նախատեսվում է օրենքով կարգավորել կառուցապատողների կողմից բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հնարավորությունը
1 / 1

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից բխող առաջիկա տարիներին մեծ թվով բնակելի եւ հասարակական նշանակության հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար բազմակի օգտագործման նախագծեր կիրառելու պահանջով: Այդ շինությունների շարքում են նախադպրոցական, դպրոցական, առողջապահական, գյուղատնտեսական հաստատությունները:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ կառուցապատողները կարող են կիրառել բնակելի հասարակական արտադրական նշանակության օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծեր, որոնք հիմք են շինարարական ծրագրերի մեկնարկի եւ դրանց ֆինանսավորման համար, եթե այդպիսի պայման նախատեսված է շինարարական աշխատանքների եւ խորհրդատվական ծառայությունների կապալի պայմանագրով:

Պետական բյուջեի միջոցների հաշվին բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով իրականացվող շինարարական ծրագրերի ֆինանսական հատկացումների չափը ենթակա է հաշվարկման՝ քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման մարմնի հաստատած գնագոյացման համակարգի նորմատիվ փաստաթղթերով սահմանված կարգերին ու ցուցանիշներին համապատասխան:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ նախաձեռնությունը հնարավորություն կտա կրճատել նախագծման ժամկետները եւ ծախսերը:

Մեջբերելով օրինակներ՝ Դավիթ Գրիգորյանը նշել է՝ եթե ուսումնական հաստատության նախագծման արժեքը կազմում է շուրջ 10-25 մլն դրամ, ապա բազմակի օգտագործման նախագծի կիրառման դեպքում պահանջվելու է այդ գումարի 20-25 տոկոսը: Մշակվում են նաեւ նախագծման տեւողության նորմեր: «Եւ՛ ֆինանսապես, եւ՛ ժամանակի առումով կարգավորումները ձեռնտու են»,-ասել է նա:

Հանձնաժողովը քննարկվող հարցին տվել է դրական եզրակացություն:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...