Խորհրդարանը փետրվարի 8-ին գումարած հերթական նիտերի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը խմբակցության որոշմամբ համարվել է արտահերթ հարց:
Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:
Հիմնական զեկուցողը նշել է, որ գործող օրենքով խախտվում են քաղաքացիների իրավունքները: Ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ արգելվում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունը: Գործող կարգավորումներով վարորդների համար միաժամանակ նախատեսվում է տուգանք դրամական միջոցների, նաեւ տուգանային միավորների մասով: Բոլոր վարորդներին տրվող 9 միավորն սպառվելու դեպքում առաջանում է վարորդական իրավունքի կասեցում: Գեղամ Մանուկյանի խոսքով՝ դա առանձին պատասխանատվության միջոց է, որը զուգահեռ կիրառվում է այլ պատասխանատվության միջոցների հետ՝ նույն արարքի համար:
Հարակից զեկուցող ՀՀ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դիրքորոշումը: Պատգամավորն անդրադարձել է վիճակագրական որոշ տվյալների, ըստ որոնց, բալային համակարգը դրական ազդեցություն է ունեցել Երեւան քաղաքում ՃՏՊ-ների նվազեցման հարցում:
Անդրադառնալով հեղինակների՝ օրենքի նախագծի հակասահմանադրական համարող պնդմանը, Արմեն Խաչատրյանը նշել է, որ այդ հարցը կարելի է վիճարկել միայն համապատասխան մարմնում՝ Սահմանադրական դատարանում: Նա կոչ է արել հեղինակներին հարցի սահմանադրականությունը վիճարկել հենց այնտեղ:
Կառավարության եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Փոխոստիկանապետի խոսքով՝ գործող կարգավորումները լիովին համապատասխանում են ինչպես միջազգային իրավական սկզբունքներին, այնպես էլ ներպետական իրավակարգավորումներին:
Արա Ֆիդանյանն ընդգծել է, որ գործող կարգավորումներով նույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն նախատեսված չէ եւ առաջարկել է նախագծով քննարկվող՝ գործող օրենսգրքի հոդվածները թողնել անփոփոխ:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ օրենքի նախագծով մատնանշած Սահմանադրության հոդվածը վերաբերում է «նույն արարքի համար կրկնակի չդատվելուն»: Իսկ բալային համակարգին վերաբերող կարգավորումներով իրավախախտումների համար կիրառվում է տուգանային միավոր: Գործող կարգավորումներով անձը ոչ թե պատասխանատվության է ենթարկվում նախորդ իրավախախտման համար, այլ այն դեպքում, երբ պարբերաբար կատարում է այնպիսի խախտումներ, որոնք հանրության համար վտանգ են ներկայացնում. արդյունքում անձը ենթարկվում է ավելի խիստ պատասխանատվության:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ բալային համակարգում կան խնդիրներ, եւ ներկայացված նախագիծը միտված է այդ խնդիրները բարձրաձայնելուն եւ լուծելուն: Պատգամավորն ընդգծել է, որ իրենց խմբակցությունը դիմելու է նաեւ Սահմանադրական դատարան:
Եզրափակիչ ելույթներում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատասխանել են հնչեցված հարցերին:
Հստակեցվել են ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու պարագայում դատական նիստերի իրավազորության հետ կապված չափանիշները
ԱԺ հերթական նիստում, որը գումարվել է փետրվարի 8-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կա...
Բարեփոխվում է դատական համակարգը
Ազգային ժողովը փետրվարի 8-ին գումարված հերթական նիստերի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի ...
Փոփոխություններ կուսակցություններին վերաբերող օրենսդրական փաթեթում
Կառավարության հեղինակած ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է փետրվարի 8-ին գումարված ԱԺ հերթական նիստում: Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի ներկայացմամբ՝ առաջար...
Կառուցապատողներին բազմակի օգտագործման նախագծեր կիրառելու հնարավորություն կտրվի
Փետրվարի 8-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը: Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ...
Փոփոխություններ են նախատեսվում ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված, ծնողներ, կին կամ զավակներ չունեցող զինծառայողների ընտանիքներին տրվող ֆինանսական հատուցման կարգում
Փետրվարի 8-ին գումարված ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ...
Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն այցելել են Ազգային ժողով
Փետրվարի 8-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանը հյուրընկալել էր Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին: Ազգային ժողովում նրանք ծանոթացել են օրենսդիր մարմնի գործունեությանը, նիստերի դահլիճի օթյակից հետեւել են հերթական նիստի աշխատանքներին, եղել են խորհրդար...
Կբարձրացվի եւ կպարզեցվի կարանտինի ընթացքում սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթների իրականացման արդյունավետությունը
Փետրվարի 8-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի...
Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն
Փետրվարի 8-ին գումարված ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ...
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերը նստաշրջանի օրակարգում ներառելու հարցը: Աղվան Վարդանյանը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Նվազագույն ամսական աշ...