Տպել
01.02.2006
Սեմինար-դասընթաց խորհրդարանում

Փետրվարի 1-ին ԱԺ կադրերի կառավարման վարչությունը Հայաստան. օրենսդրի հզորացման ծրագրի հետ համատեղ ԱԺ աշխատակազմի նոր աշխատակիցների համար կազմակերպել էր սեմինար-դասընթաց, որի նպատակն էր ակտիվացնել աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջեւ փոխադարձ համագործակցությունը, խորացնել ԱԺ-ի եւ աշխատակազմի համատեղ գործունեությունը եւ ներքին ընթացակարգերի իմացությունը, ընդլայնել տեղեկատվական ռեսուրսներից եւ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները եւ հմտությունները, խորացնել ԱԺ աշխատակազմում պետական ծառայության հիմունքների վերաբերյալ գիտելիքները:  Քննարկվեցին պետական ծառայողների վերապատրաստման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գրադարանային ծառայության, ԱԺ կանոնակարգին առընչվող խնդիրներ: