Տպել
10.02.2022
Ընդդիմադիր պատգամավորները՝ դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման մասին
1 / 6

Փետրվարի 10-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողների հարցերին պատասխանել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Վահե Հակոբյանը, Լիլիթ Գալստյանն ու Արմեն Չարչյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն անդրադարձել է դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորմանը: Նա նշել է, որ այս ֆոնի վրա շարունակաբար լռում են եվրոպական կառույցները: «Մեզ  հետաքրքիր է, թե ո՞րն է ԵՄ կառույցների լռության գինը»,- ընդգծել է նա:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանը եւս անդրադառնալով Բորիս Բախշիյանի կալանավորմանը՝ նշել է, որ դա լուրջ ու վատ նախադեպ էր: «Սկզբունքային տարբերություն կա Բորիս Բախշիյանի եւ Ռուբիկ Մխիթարյանի միջեւ, որն ինձ կալանավորելու որոշում էր կայացրել: Բախշիյանի գործողություններն ընկալման մակարդակում են, իսկ Մխիթարյանի գործողությունների ապօրինությունն ապացուցվել է Սահմանադրական դատարանի կողմից»,-ասել է Արմեն Չարչյանը:

Լիլիթ Գալստյանն անդրադարձել է նախորդ օրն Ազգային ժողովում ընդունված հանրակրթությանը վերաբերող օրենքի նախագծին: Պատգամավորի կարծիքով՝ նախագիծն ուղղված չէ բարեփոխումներին, եւ նպատակը դպրոցի կառավարման կենտրոնացումն է: «Այսուհետ բոլոր տնօրենները պետք է նշանակվեն միայն պետական լիազոր մարմնի կողմից: Նաեւ ֆինանսական միջոցների կենտրոնացում է ենթադրում»,- նշել է պատգամավորը:   


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...