Տպել
10.02.2022
Դատավորները ՀՀ-ում պետք է անկախ լինեն օրենսդիր եւ գործադիր իշխանությունից, բայց ոչ օրենքից. Վլադիմիր Վարդանյան
1 / 5

Փետրվարի 10-ին ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել են պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Վլադիմիր Վարդանյանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ է ստեղծվելու  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, նշել է, որ  մինչեւ երեկո կտրվի սպառիչ պատասխան:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման հարցին, նշել է, որ յուրաքանչյուր սուբյեկտ պետք է հասկանա եւ՛ իր լիազորությունները, եւ՛ պատասխանատվությունն այդ լիազորությունները խախտելու համար: «Դատավորները ՀՀ-ում պետք է անկախ լինեն օրենսդիր եւ գործադիր իշխանությունից, բայց դատավորը չի կարող անկախ լինել օրենքից»,-նշել է Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ դատական իշխանության գնահատումն ԱԺ պատգամավորների գործառույթներից դուրս է:


10.02.2022
Հայտարարություն Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հա...

10.02.2022
Հայկ Մամիջանյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին
Փետրվարի 10-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից ճեպազրույցին մասնակցել են խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը եւ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Լրագրողի խնդրանքով Հայկ Մամիջանյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Խաղաղ...

10.02.2022
Ընդդիմադիր պատգամավորները՝ դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման մասին
Փետրվարի 10-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողների հարցերին պատասխանել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Վահե Հակոբյանը, Լիլիթ Գալստյանն ու Արմեն Չարչյանը: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն անդրադարձել է դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորմանը:...