Փետրվարի 21-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ աշխատանքային նիստ է հրավիրել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը՝ քննարկելու «Պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխություններով նոր բարեփոխումների մեկնարկ է տրվում: Հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ զինված ուժերում այս փոփոխությունների արդյունքը պետք է տեսանելի լինի եւ նախկինից դասեր քաղելով՝ պետք է հստակ տրվի պրոֆեսիոնալ բանակի տեսլականը:
ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը ներկայացրել է հիմնական բարեփոխումների շրջանակը: Դրանք վերաբերում են պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորություններին, ՀՀ անվտանգության խորհրդի իրավասություններին, ՀՀ վարչապետի, ՊՆ-ի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի լիազորությունների հստակեցմանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ու հանձնաժողովի փորձագետներն իրենց հարցադրումներում եւ ելույթներում անդրադարձել են օրենսդրական կարգավորումների նպատակահարմարությանը, ներկայացրել առաջարկներ մասնավորապես Կառավարության, Վարչապետի, նախարարության եւ Գլխավոր շտաբի լիազորությունների, Անվտանգության խորհրդի իրավասությունների, տեղեկատվական անվտանգության պլանի կարեւորության եւ այլ հարցերի վերաբերյալ:
Մինչ օրենսդրական նախաձեռնությունը գլխադասային հանձնաժողովում քննարկվելը, աշխատանքային նման քննարկումները կլինեն շարունակական:
Հակոբ Արշակյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 21-ին այցելել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա: Քննարկման առանցքում գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարին եւ ԳԱԱ աշխատանքներին վերաբերող հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ գիտության, կրթության, ...
Ամփոփվել են մրցույթի արդյունքները
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նշվում է նաեւ որպես գիրք նվիրելու օր, իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր մրցույթ: Հաղթողներն ընտրվել են պատահականո...
Երեւանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը
Փետրվարի 21-ին Երեւանում տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը: Մասնակցել են Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի պատվիրակությունների ղեկավարները: Նիստի ընթացքում Արեւելյա...
Տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքային բաց քննարկումը
Փետրվարի 21-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքային բաց քննարկումը: Քննիչ հանձնաժողովի նախագահը ներկաներին ծանոթացրել է դռնփակ քննարկումների ընթացակարգին, նե...
Իշխան Սաղաթելյանը հեռավար ձեւաչափով հանդիպել է ավստրալացի գործընկերների հետ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հեռավար ձեւաչափով փետրվարի 21-ին հանդիպել է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանի եւ Ջոել Ֆիթսգիբբոնի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ավստրալիայի Հայ դատի գրա...
Կայացել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Փետրվարի 21-ին Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի ներկայացմամբ քննարկվել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակց...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Երեւանում կանցկացվեն Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը
Փետրվարի 21-22-ին Երեւանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը: Նիստերին կմասնակցեն Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաեւ Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրա...