Տպել
22.02.2022
Քննարկվել է ««ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության զբաղվածության խթանման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը
1 / 3

Փետրվարի 22-ին Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ներկայացմամբ քննարկվել է ««ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության զբաղվածության խթանման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Այդ համաձայնագրով կարգավորվում են զբաղվածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները:

Համաձայնագրի նպատակն է` հնարավորություն տալ ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիներին ազատ տեղաշարժվել, ապահովել քաղաքացիների աշխատանքային գործունեություն իրականացնելու իրավունքները, նպաստել բնակչության զբաղվածությանն ու գործազրկության մակարդակի նվազեցմանը:

Հաշվի առնելով փաստաթղթի կարեւորությունը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է համարել համաձայնագրի վավերացումը:

Հարակից զեկուցող ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ համաձայնագրի նպատակն է աշխուժացնել աշխատաշուկան եւ ստեղծել մեկ ընդհանուր հարթակ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
 


12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...