Տպել
22.02.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին
1 / 3

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը  փետրվարի  22-ի հերթական նիստում քննարկել է Կառավարության  ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով` համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ. մայիսի 31-ին, ուժի մեջ է մտել նույն տարվա նոյեմբերի 17-ին:

Համաձայնագիրը վավերացնելու արդյունքում` ակնկալվում է բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ թանգարանացուցահանդեսային փոխանակման զարգացման համար, խրախուսել պատմությանը, մշակույթին եւ արվեստին նվիրված համատեղ ցուցահանդեսային նախագծերի նախապատրաստումն ու իրագործումը, այդ թվում` համացանցի օգտագործմամբ:

Փոխնախարարը հայտնել է, որ համաձայնագիրը չի տարածվելու Հայաստանի կողմից` Ադրբեջանի, իսկ Ադրբեջանի կողմից` Հայաստանի վրա, քանի դեռ լուծված չէ ԼՂ խնդիրը:

Համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն  նախատեսվում է ընդգրկել  ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: 

Հետաձգվել է պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: