Փետրվարի 22-ին Երեւանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը:
Քննարկումների ընթացքում աշխատանքային փաստաթղթերի շրջանակում անդրադարձ է եղել անդամ երկրներում հանրային առողջության եւ պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին:
Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դայանա Սարումովան, խոսելով ասոցիացիայի գործունեության մասին, ներկայացրել է համավարակի պայմաններում տնտեսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Նիստի մասնակիցները ներկայացրել են այն խնդիրները, որոնց բախվում են երկրները պատվաստման ծրագրերն իրականացնելիս: Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչները հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել, մանրամասնել համավարակի դեմ պայքարի վիճակագրական տվյալները:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը նշել է, որ Արցախի բնակիչները պատվաստանյութերի հասանելիություն չունեն, ինչը լուրջ խնդիր է: Ընդգծելով, որ Հայաստանը պատվաստանյութերի որոշակի չափաքանակ տրամադրել է ԼՂ բնակչությանը՝ պատգամավորը շեշտել է, որ, այդուհանդերձ, դա խնդրի ամբողջական լուծում չէ: Այս հարցում նա կարեւորել է գլոբալ համագործակցությունը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն ու Արթուր Ղազինյանը խոսել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում Լեռնային Ղարաբաղում հրադադարը խախտելու դեպքերի, արգելված զինամթերքի օգտագործման անթույլատրելիության վերաբերյալ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովների ներկայացուցիչներին` նման ծանր պայմաններում Հայաստան այցելելու եւ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու, իսկ ԵՄ պատվիրակությանն ու ԵՄ դեսպանին` վեհաժողովի աշխատանքների կազմակերպչական հարցերում աջակցելու համար:
ԵԽ անդամ Յուոզաս Օլեկասը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը ջերմ հյուրընկալության համար՝ մաղթելով հաջողություններ:
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ: Նշելով, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է խորհր...
Հակոբ Արշակյանն ընդունել է «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 22-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը եւ...
Խորհրդարանում պրակտիկա կանցնի 27 երիտասարդ
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովում պրակտիկա կանցնեն մի խումբ երիտասարդներ: Վերջիններս փետրվարի 22-ին հյուրընկալվել են խորհրդարանում: Ծրագրի մասնակիցներին ողջունել եւ արդյունավետ փորձառություն են մաղթել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի...
Կկայանա մամուլի ասուլիս
Փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ին, 334 դահլիճում տեղի կունենա ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Հայկ Մամիջանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի եւ Արթուր Ղազինյանի համատեղ մամուլի ասուլիսը: Կամփոփվեն «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի արդյունքն...
Հանձնաժողովը քննարկել է ՀՌՀ անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածության հարցը
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ քննարկել է ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածութ...
Քննարկվել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է լրացումներ կատարել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում: Օրենսդրական նախաձեռնությունները քննարկվել են փետրվարի 22-ին հրավիրված ...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցու...
Տեղի է ունեցել «Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ճեպազրույցը
Փետրվարի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ճեպազրույցը: Մինչ հարցուպատասխանը պատվիրակության ղեկավարը մանրամասներ է հայտնել Երեւանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հան...
Երեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները
Փետրվարի 22-ին Երեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները, որոնց մասնակցում են Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները: «Եվրանեսթ» խորհրդարա...
Նախատեսվում է ընդլայնել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած ՀՀ հ...
Աննա Գրիգորյանի ելույթը «Եվրանեսթ» ԽՎ-ի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովների նիստում
ԵՄ-ն պետք է թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին եւ Թուրքիային. Աննա Գրիգորյան ...
Քննարկվել է ««ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության զբաղվածության խթանման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը
Փետրվարի 22-ին Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ներկայացմամբ քննարկվել է ««ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության զբաղվածության խթանման բնագա...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Հայկ Մամիջանյանի ելույթը «Եվրանեսթ» ԽՎ-ի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովների նիստում
Անխուսափելի է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կայացումը. Հայկ Մամիջանյան ...
Արման Եղոյանի ելույթը «Եվրանեսթ» ԽՎ-ի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովների նիստում
Ադրբեջանում հայերի եւ հայկական մշակույթի նկատմամբ ատելությունը, ցավոք, օր օրի ավելի է մեծանում. Արման Եղոյանը` ադրբեջանցի պատգամավորին:...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...