ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 23-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրինագծեր, որոնք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն Ազգային ժողովի՝ մարտի 1-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Էմմա Պալյանի, Հռիփսիմե Հունանյանի հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է վերոնշյալ օրենքի՝ 2021թ. օգոստոսի 12-ից ուժի մեջ մտած 31.2-րդ հոդվածի խմբագրմամբ ու լրացմամբ, որի արդյունքում իրավահավասար եւ ոչ խտրական հնարավորություն կտրվի պետական կառավարման համակարգի ենթակայության ներքո փորձագիտական գործունեություն ծավալող իրավաբանական անձանց՝ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձագիտական գործունեություն իրականացնելիս:
Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ էլ նախատեսվում է առողջապահության բնագավառի մարդկային ներուժի պլանավորման գործող համակարգի ներդրում, որը կնպաստի բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիությանն ու որակի բարելավմանը:
«Ունենք բժշկական կադրերի անհամաչափ բաշխվածություն, խոսքն աշխարհագրական բաշխվածության մասին է: Պրակտիկ դաշտում գործող բժիշկների թիվը համահունչ է համաշխարհային միջինին, սակայն, անհամաչափ բաշխվածության պատճառով մարզային բնակչության համար պատշաճ հասանելիություն եւ բուժօգնության շարունակականություն հնարավոր չի լինում ապահովել»,-ասել է զեկուցող Նարեկ Զեյնալյանը՝ պարզաբանելով, որ նախագիծը հնարավորություն կտա մարզերն ապահովել անհրաժեշտ բուժաշխատողներով:
««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով, որը նույնպես հեղինակել են Նարեկ Զեյնալյանը եւ Լուսինե Բադալյանը, առաջարկվում է օրենքում ամրագրել, որ ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման եւ մահվան պատճառը որոշելու նպատակով՝ միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում: Ակնկալվում է, որ այս եւ առաջարկվող մյուս դրույթների ամրագրումը թույլ կտա ախտաբանաանատոմիական գործունեությունը վերահսկելի դարձնել:
Նախագծերի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը դրական էր: Արված առաջարկների արդյունքում նախագծերը լրամշակվել են:
Նախատեսվում է վավերացնել ահաբեկչության կանխարգելմանը վերաբերող արձանագրությունը
Կառավարությունը հեղինակել է ««Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն քննարկվել է փետրվարի 23-ի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում եւ ստացել դրական եզրակացություն: ...
Թագուհի Թովմասյանը հանդիպել է ուսանողների հետ
Փետրվարի 23-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի եւ Երեւանի պետական hամալսարանի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորն անդրադարձել է Հայաստանի Հանրապետ...
Հնարավորություն կտրվի համայնքներին ունենալ լրացուցիչ եկամուտ
Փետրվարի 23-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի ն...
Փոփոխություններ են առաջարկվում զինծառայողների բնակարանային ապահովմանը վերաբերող կարգավորումներում
««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 23-ի նիստում:...
Առաջարկվում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում
Փետրվարի 23-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»...
Իշխան Սաղաթելյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդին եւ Յուոզաս Օլեկասին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յուոզաս Օլեկասին: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ անդամներ, ՀՀ Ա...
Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել
Ազգային ժողովի փետրվարի 23-ի արտահերթ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվել է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ամփոփել են «Եվրանեսթ» ԽՎ նիստերի արդյունքները
Փետրվարի 23-ին ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արթուր Ղազինյանը եւ Հայկ Մամիջանյանը համատեղ մամուլի ասուլիսում ամփոփել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի արդյունքները: Անդրադառնալով Հայաստան ժամանած Ադրբեջանի պ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Ժամը 12:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ նիստում քվորում չի ապահովվել
Ազգային ժողովի փետրվարի 23-ի արտահերթ նիստում ժամը 12:00-ի դրությամբ քվորում չի ապահովվել: Նիստի օրակարգում ընդգրկված է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադ...
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Փետրվարի 24-ին՝ ժամը 11:40-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից նախասրահում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Մարինա Կալյուրանդի մամուլի ասուլիսը: ...
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ԱԺ նախագահի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 23-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ կից հղմամբ: ...