Տպել
23.02.2022
Թագուհի Թովմասյանը հանդիպել է ուսանողների հետ
1 / 19

Փետրվարի 23-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է   ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  եւ Երեւանի պետական hամալսարանի ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում պատգամավորն անդրադարձել է  Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման մոդելին, օրենսդիր մարմնի գործունեութանը, կառուցվածքին:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով:

Հարցերը վերաբերել են ՀՀ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահի գործունեությանն առնչվող դրույթներին, հետպատերազմական իրավիճակին:

Ուսանողներին  հետաքրքրել է Թագուհի Թովմասյանի՝ որպես  ընդդիմադիր խմբակցության պատգամավորի եւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի գործունեությունը:

Պատասխանելով հարցերին՝ հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իր անցած քաղաքական ճանապարհը:

Հանդիպման վերջում հյուրերը շնորհակալություն են հայտնել անկեղծ եւ հետաքրքիր զրույցի համար:
 


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...