Տպել
24.02.2022
Առաջարկվում է կանխել եկամտային հարկի հաշվարկումից խուսափելու դեպքերը
1 / 2

Փետրվարի 24-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վահե Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից ագրեսիվ հարկային պլանավորման, եկամտային հարկի վճարումից խուսափելու դեպքերը կանխելու եւ հարկային հաշվառման որոշ հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ:

Գործող օրենսգրքով` սահմանված դրույքաչափերի տարբերությունները հնարավորություն են տալիս ագրեսիվ հարկային պլանավորման: Մասնավորապես, կազմակերպությունները, հաճախ չունենալով ֆինանսական միջոցների կարիք, ֆիզիկական անձանցից ներգրավում են փոխառություններ: Դրանց դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով, միաժամանակ, այդ տոկոսները նվազեցվում են շահութահարկով հարկման բազայից, որի արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարը նվազում է ավելի մեծ չափով: Ընդ որում` տվյալ դեպքում կազմակերպությունները խուսափում են նաեւ շահաբաժիններից, եւ դրանց մասով հաշվարկվող եկամտային հարկի վճարումից:

Պասիվ եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկն իրականացվում է հաշվառման դրամարկղային մեթոդով, եւ գործնականում հաճախ հանդիպում են եկամտային հարկի վճարումից խուսափելու դեպքեր:

Նախագծով առաջարկվում է վերանայել փոխառությունների եւ ոչ հրապարակային եղանակով տեղաբաշխված պարտքային արժեթղթերի դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկի դրույքաչափը:

Եկամտային հարկի հաշվարկումից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով առաջարկվում է նաեւ ֆիզիկական անձանց ստացման ենթակա պասիվ եկամուտների` դրանց հաշվեգրման  հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չստացվելու դեպքում եկամտային հարկը հաշվարկել 12-րդ ամիսը ներառող հաշվետու ժամանակահատվածում` 20 տոկոս դրույքաչափով:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն անդրադարձել է եկամուտների ընդհանուր հայտարարագրման համակարգ ունենալու հարցին` նշելով, որ ակտիվ եւ պասիվ եկամուտների դեպքում տարբերություն չպետք է լինի: «Եթե մարդը ստանում է եկամուտ, այդ եկամուտը պետք է հարկվի միասնական դրույքաչափով»,-  նշել է փոխնախագահը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ օրինագիծն ուժի մեջ մտնելու համար սահմանել են 2023թ. հունվարի 1-ը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Փոփոխությունների արդյունքում հարկ վճարողներին հնարավորություն կընձեռվի իրենց առարկությունները հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
 


24.02.2022
Ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները հանդիպել են ԵԽ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի անդամներին
Փետրվարի 24-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել են ԵԽ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի անդամների հետ: Կոմիտեի նախագահ Մարի...

24.02.2022
Կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական նիստը
Փետրվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական նիստը, որը վարել են կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը եւ Մարինա Կալյուրանդը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: Ելույթն ամբողջությամբ...

24.02.2022
Ամփոփվել են Երեւանում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական նիստի աշխատանքները
Փետրվարի 24-ին Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանն ու Մարինա Կալյուրանդը մամուլի ասուլիսում ամփոփել են Երեւանում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի աշխատանքները: Արման Եղոյանը տեղեկացրել է, որ քննարկվել են Հայաստանում բար...

24.02.2022
Առաջարկվում է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման համար սահմանել տուգանքների առավել պարզ ու արդյունավետ մեխանիզմ
Փետրվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության նպատակն է կանոնակարգել եւ հստ...

24.02.2022
Կառուցապատողներին հնարավորություն կտրվի բազմակի օգտագործման նախագծեր կիրառելու
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ին հրավիրած նիստում Վահե Հակոբյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների ...

24.02.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Գովազդի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին
ՀՀ  ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում  երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Հիշեցնենք, որ «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածը...

24.02.2022
Փոփոխություններ եւ լրացումներ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում
Փետրվարի 24-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի ներկայացմամբ քննարկվել է ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքում փոփոխութ...

24.02.2022
Բարեփոխվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 24-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւոր...

24.02.2022
Քննարկվել է «Գնումների մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ փետրվարի 24-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Աղվան Վարդանյանի հեղինակած ««Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 23-...

24.02.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ելույթը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստում
Փետրվարի 24-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստը, որի ընթացքում Հակոբ Արշակյանը հանդես է եկել բացման խոսքով:   «Հարգելի' համանախագահներ, Հարգելի' տիկին դեսպան, Հարգելի' գործընկերներ, Տիկնայք եւ պարոնայք,   Ողջունում եմ ձեզ Երեւանում...

24.02.2022
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...